Ջոկովիչը առաջին պարտությունն է կրել «Մեծ սաղավարտում» վերջին մեկ տարում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 3-րդ տուրում անակնկալ պարտություն է կրել համաշխարհային վարկանիշի 41-րդ համար ամերիկացի Սեմ Քերիից:

Հանդիպումը սկսվել էր դեռ երեկ, սակայն անձրևի պատճառով անավարտ էր մնացել: Այսօր մրցավեճը շարունակվել է և ավարտվել 7:6 (8:6), 6:1, 3,6, 7:6 (7:5) հաշվով` հօգուտ Քերիի: Հաջորդ փուլում ամերիկացին կհանդիպի ֆրանսիացի Նիկոլա Մայուին:

2015թ. Ռոլան Գարոսից հետո սա Նովակ Ջոկովիչի առաջին պարտությունն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ