Ջոկովիչը 11-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ

Թենիսի տղամարդկանց մենախաղի առաջատար Նովակ Ջոկովիչը, Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչում առավելության հասնելով Դավիդ Գոֆինի նկատմամբ, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Մենախաղն ավարտվեց 7:6, 6:4 հաշվով: Նշենք, որ Ջոկովիչը, 11-րդ անգամ անընդմեջ դուրս գալով «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ, կպայքարի այս տեսակի մրցաշարի իր 28-րդ տիտղոսի համար:

28-ամյա սերբ թենիսիստը, ով հաղթանակի համար պայքարելու է Նիշիկորի – Կիրգիոս զույգի հաղթողի հետ, կարող է վեցերորդ անգամ նվաճել Մայամիի մրցաշարի հաղթողի կոչումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ