Ջո Քոուլը կարող է հանդես գալ ԱՄՆ-ում

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ի ու Կանադայի՝ իր նշանակությամբ երկրորդ ֆուտբոլային դիվիզիոնում հանդես եկող «Տամպա Բեյ Ռաուդիս» ակումբում: Այս մասին հայտնել է նրա ներկայիս ակումբի՝ «Քովենտրիի» գլխավոր մարզիչ Տոնի Մաուբրեյը:

«Ջոն պատրաստվում է միանալ «Տամպա Բեյին»: Դա կարող է շատ արագ տեղի ունենալ, եթե նա կարողանա աշխատանքի թույլտվություն ստանալ: Իհարկե, ես կուզեի նրան մեր թիմում պահել, քանի որ նա ապացուցել է իր անհրաժեշտությունը թիմին: Սակայն, որոշումը նա է կայացնում, ուստի ցանկանում ենք նրանք կարիերայի լավ շարունակություն, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր մեզ համար»,-ասել է մարզիչը:

34-ամյա Քոուլը այս մրցաշրջանում 22 հանդիպում է անցկացրել Անգլիայի երրորդ դիվիզիոնում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ