Ջո Հարթը ցանկանում է տեղափոխվել «Տորինո»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը թիմի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է վարձավճարով տեղափոխվել «Տորինո»՝ գրում է The Guardian-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ թիմերն այսօր բանակցություններ են վարել տրանսֆերի շուրջ, որից հետո դարպասապահը հայտնել է իր ցանկության մասին:

Նշվում է, որ «Սիթին» ևս համաձայն է ու պատրաստ է վճարել անգամ դարպասապահի աշխատավարձի մի մասը: Հարթը շաբաթական 135 հազար ֆունտ է վաստակում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ