Ջիլարդինոն կարող է վերադառնալ ցածր լիգա, որպեսզի օգնի «Պարմային»

«Պալերմոյի» հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն կարող է վերադառնալ «Պարմա»: Ինչպես հայտնում է Gazzetta di Parma-ն, 33-ամյա հարձակվողը շատ է անհանգստանում իր նախկին ակումբի ճակատագրի մասին, որի կազմում անցկացրել է 116 հանդիպում, խփել 56 գնդակ 3 մրցաշրջանների ընթացքում:

2015թ. «Պարման» ճանաչվեց սնանկ և լքեց Ա Սերիան: Այժմ ակումբը մոտ է իտալական 3-րդ դիվիզիոնի ուղեգիր նվաճելուն: Ջիլարդինոն, ով 2006թ. Իտալիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, շատ է ցանկանում օգնել իր նախկին թիմին:

Սակայն վերջինս դեռ կարող է մնալ բարձրագուն խմբում, որտեղ նրանով հետաքրքրված են մի քանի ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ