Ջիբրիլ Սիսե. «Թքած ունեմ էթիկայի վրա. Ֆրանսիայի հավաքականին պետք է Բենզեման»

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն խոսել է այն մասին, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է հրավիրվի Ֆրանսիայի հավաքական։

«Խնդիրը էթիկայի մե՞ջ է։ Թքած ունեմ էթիկայի վրա։ Հարցը դեռ լուծված չէ, բայց վատ չէր լինի, եթե Բենզեման վերադառնար հավաքական։ Նա հիանալի է տեղաշարժվում, երբ խաղադաշտում է։ Ֆրանսիայի հավաքականին պետք է Բենզեման»,- հայտարարել է Սիսեն Public-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մատյո Վալբուենայի հետ կապված սկանդալի պատճառով Կարիմ Բենզեմային հեռացրել են Ֆրանսիայի հավաքականից, ու դեռևս հայտնի չէ, թե երբ նա նորից կվերադառնա ազգային թիմ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ