Ջիբրալթարը՝ ՖԻՖԱ-ի անդամ

Մեխիկոյում կայացած ՖԻՖԱ-ի կոնգրեսի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիան ընդգրկել ՖԻՖԱ-ի կազմում՝ հայտնում է կազմակերպության պաշտոնական Թվիթերը:

172 կողմ և 12 դեմ ձայներով՝ Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիան ընդգրկվել է ՖԻՖԱ-ի կազմում՝ դառնալով կազմակերպության 211-րդ անդամը:

Հիշեցնենք, որ Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի կազմում է և մասնակցել է Եվրո 2016-ի ընտրական փուլին:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ Կոսովոն ևս ընդգրկվել է ՖԻՖԱ-ի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ