Ջիանի Ինֆանտինո. «Ուզում եմ, որ Աշխարհի առաջնությանը մասնակցեն 40 թիմեր»

ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջիանի Ինֆանտինոն խոսել է Աշխարհի 2026 թվականի առաջնության նախապատրաստական փուլի մեկնարկի մասին։

«Մեքսիկայում մայիսին կկայանա ՖԻՖԱ-ի կոնգրեսը, որի ժամանակ էլ կքննարկվի Աշխարհի 2026 թվականի առաջնությանը հայտագրվելու կարգը։

ՖԻՖԱ-ի օրակարգում շուտով կհայտնվեն մի շարք հարցեր, մասնավորապես՝ Աշխարհի առաջնությունը 40 թիմերով անցկացնելը, հայտերի ներկայացումը և այլն։ Ես անձամբ կողմ եմ 40 թիմերի գաղափարին, բայց այդ հարցը պետք է քննարկել։ Կփորձեմ մյուսներին էլ համոզել ու կարծում եմ՝ կստացվի»,- ասել է Ինֆանտինոն։

Այս պահին Աշխարհի առաջնությունն անցկացվում է 32 թիմերով, որոնք ի սկզբանե բաժանվում են 8 խմբերի։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ