Ջեյմի Վարդին կվիրահատվի

Անգլիայի ազգային հավաքականի ու «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ ամռանը վիրահատության է ենթարկվելու:

29-ամյա հարձակվողը Եվրո 2016-ի հանդիպումներին մասնակցում է դաստակի վնասվածքով, որն ստացել է 2015/16թթ. մրցաշրջանի ընթացքում:

«Ես կշարունակեմ այսպես խաղալ, իսկ Եվրո 2016-ից հետո կվիրահատվեմ: Դաստակիս շրջանում երկու խոշոր ճաք կա, և ոսկրային փոխպատվաստման անհրաժեշտություն ունեմ:

Ապաքինման համար երեք շաբաթ կպահանջվի: Այս վնասվածքը ես ստացել եմ ավարտված մրցաշրջանի սկզբին՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղին»,- BBC-ն փոխանցում է Վարդիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ