Ջեյմի Ռեդնապ. «Մխիթարյանը մաեստրոն է լինելու, ով խաղ է թելադրելու»

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապը, ով Հարի Ռեդնապի որդին է, Ֆրենկ Լեմպարդի ազգականը, անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

«Ես ուղղակի հաճույք եմ ստանում նրա նման ֆուտբոլիստների խաղը դիտելուց: Իր փոխանցումներով մեծ հնարավորություններ է ստեղծում ու այնպես է խաղում գնդակով, ինչպես չեմ տեսել երկար ժամանակ:

Նա լինելու է մաեստրոն, ով խաղ է թելադրում ու արդյունք ստեղծում: Նա 14 գոլային փոխանցում է կատարել «Բորուսիայի» կազմում նախորդ մրցաշրջանում(15 գոլային փոխանցում՝ համաձայն Squawka-ի-խմբ.)՝ ամենաշատը Բունդեսլիգայում: Այնպես որ «Յունայթեդի» հարաձակվողները պետք է լիզեն իրենց շուրթերը:

Միայն անհանգստանում եմ, թե որ դիրքում է նա խաղալու: Նա իսկապես կարող է կործանարար լինել 10 համարի դիրքում, բայց այդ ժամանակ ստիպված է մրցակցել Պոլ Պոգբայի ու Ուեյն Ռունիի հետ»,- Daily Mail-ը փոխանցում է Ռեդնապի խոսքը:

Նշենք, որ Ջեյմի Ռեդնապն առանձնացրել է լավագույն 10 համարների տասնյակը, որտեղ Մխիթարյանն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Լերոյ Սանեին, սակայն գերազանցելով Ջոն Սթոունսին, Ջորդան Իբեին, Սադիո Մանեին, Անդրե Գրեյին, Գրանիտ Ջակային, Ռիս Օքսֆորդին, Նեմպալի Մենդիին ու Վինսեն Յանսենին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ