Ջեյմի Ռեդնապ.«Ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել Մխիթարյանի ու Պոգբայի պես լավ ֆուտբոլիստներ, եթե խաղալու ես այսքան վատ ֆուտբոլ»

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Ռեդնապն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ջախջախիչ պարտությանը՝ սկսելով իր հոդվածը Ժոզե Մոուրինյոյին ուղղված հարցով.

«Ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի նման ստեղծագործ, լավ ֆուտբոլիստներ, եթե խաղալու ես այսքան վատ ֆուտբոլ»:

Փորձագետը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը տաղանդավոր է, սակայն նրանք պետք է ճակատամարտ տային «Չելսիին», այլ ոչ թե խաղային ոչ-ոքիի համար:

«Ինչո՞ւ է Մոուրինյոն կազմից դուրս թողնում Մխիթարյանի նման խաղացողին և օգտագործում Մարուան Ֆելայնիին: Միթե՞ Մխիթարյանը վնասվածք ունի, թե Ժոզեն ուղղակի չի ուզում խաղացնել նրան: Ֆելայնիի հետ շատ դժվար է խաղալ, և դա ազդում է նաև Պոգբայի խաղի վրա»,-նշում է Ռեդնապը:

Ռեդնապի կարծիքով՝ ոչ թե ֆուտբոլիստները պետք է հարմարվեն Ժոզե Մոուրինյոյի խաղաոճին, այլ նա պետք է ինքը փոխվի, որպեսզի համապատասխանի այն թիմին, որը վերջին 20 տարում ամենահաճելի ֆուտբոլ խաղացող թիմերից մեկն էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ