Ջեյմի Ռեդնապ. «Ագուերոն ԱՊԼ-ի պատմության 2-րդ լավագույն հարձակվողն է»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապը, որն այժմ որպես փորձագետ է աշխատում բրիտանական հեռուստաընկերությունում, շատ բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի խաղը:

«Ագուերոն իր 150-րդ գոլը խփեց «Սիթիի» կազմում: Ինձ համար նա ԱՊԼ-ի պատմության երկրորդ լավագույն հարձակվողն է Թիերի Անրիից հետո»,- ասել է Ռեդնապը:

Հիշեցնենք, որ Ագուերոն իր 150-րդ գոլը «Սիթիի» կազմում խփեց «Միդլսբրոյի» դարպասը, սակայն Գվարդիոլայի թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը խաղավերջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ