Ջերարդն ու Լեմպարդը՝ Անգլիայի հավաքականի մարզչական շտաբո՞ւմ

Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Սթիվեն Ջերարդն ու Ֆրենկ Լեմպարդը, հնարավոր է, պաշտոն ստանան Անգլիայի հավաքականի մարզչական շտաբում, որը գլխավորում է Գարեթ Սաութգեյթը՝ հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նախատեսում է քննարկում անցկացնել Ջերարդի ու Լեմպարդի հետ այս հարցով:

Երկու ֆուտբոլիստներն էլ կարող են այնպիսի դեր զբաղեցնել մարզչական շտաբում, ինչպիսին Գարի Նևիլը Ռոյ Հոջսոնի ղեկավարման ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ