Ջերարդը ոչ միայն չի ավարտի կարիերան, այլև կարող է վերադառնալ Եվրոպա

«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մտադիր չէ ավարտել իր մարզական կարիերան: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատրաստվում է առաջիկայում խաղակոշիկները մեխից կախել:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Ջերարդը ցանկանում է շարունակել մարզական կարիերան ու բաց է առաջարկների համար: Ֆուտբոլիստի համար նախընտրելի տարբերակ է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Ջերարդի համար «Լիվերպուլի» դռները միշտ բաց են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ