Ջեմի Վարդին չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

«Լեսթերի» հարձաիվող Ջեմի Վարդին չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 28-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է ևս մեկ խաղով, բացի այդ Վարդին տուգանվել է 10 հազար ֆունտ ստերլինգով:

Հիշեցնենք, որ Վարդին արդեն բաց է թողել մեկ հանդիպում, որտեղ «աղվեսները» 4-0 հաշվով հաղթեցին «Սուոնսիին»:

Այս կիրակի «Լեսթերը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» և հաղթանակի դեպքում կարող է դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ