Ջանլուկա դի Մարցիո. «Փաստաթղթերի վերջնական ձևակերպում, և Մխիթարյանը «Յունայթեդում» է»

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն օրերի հարց է:

Իտալացի հայտնի ժուռնալիստ Ջանլուկա դի Մարցիոն իր կայքում գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը լինելու է անգլիական թիմի առաջին խոշոր ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Մոուրինյոյի «Յունայթեդը» պատրաստ է նոր դարաշրջանի մեկնարկին: «Յունայթեդի» առաջին խոշոր ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերի համար անգլիական թիմը կվճարի 38 միլիոն եվրո: Ակումբները պարզապես պետք է փաստաթղթերի վերջին ձևակերպումները կատարեն, և «Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի գործարքի կայացման մասին»,- գրել է Դի Մարցիոն:

Նշենք, որ Sky Sports Italia-ն գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Տրանսֆերի արժեքը կազմում է 38 միլիոն եվրո:

Քիչ առաջ տեղեկացրինք, որ համաձայն The Guardian-ի՝ Մխիթարյանի՝ «Յունայթեդ» տեղափոխության գործարքը կայանալու է առաջիկա 7 օրվա ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ