Ջանլուիջի Բուֆոնը կարող էր հայտնվել «Բարսելոնայում»

«Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մինչ «Յուվենտուս» տեղափոխվելը կարող էր հայտնվել «Բարսելոնայում»

Թուրինյան ակումբի դարպասապահը, ով մինչ «Յուվեում» հայտնվելը հանդես էր գալիս «Պարմայում», կարող էր մեկնել Լա լիգա: Ֆուտբոլիստի գործակալ Սիլվանո Մարտինան պատմել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնան», «Ռոման» և «Լացիոն»:

«Ձոֆը ցանկանում էր Բուֆոնին տեսնել «Լացիոյում», երբ դեռ Ջիջին «Պարմայում« էր: Նա ասաց, որ երբեք չի տեսել այդպիսի ուժեղ դարպասապահի, անգամ ասում էր, որ Ջիջին ավելի լավն է, քան ինքը: «Ռոման» և «Բարսելոնան» նույնպես ցանկանում էին գնել Բուֆոնին, բայց վերջինս ընտրեց «Յուվենտուսը»,- ասել է Մարտինան:

Ավելացնենք, որ «Յուվենտուսը» 2001թ. Բուֆոնի համար վճարեց 52 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ