Ջանլուիջի Բուֆոնը հավասարվեց Իկեր Կասիլյասին

Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնըը երեկ «Սկուադրա Աձուրայի» կազմում մասնակցեց Գերմանիայի ընտրանու դեմ  ընկերական խաղին:

38-ամյա դարպասապահի համար այդ հանդիպումը Իտալիայի հավաքականի կազմում դարձավ 167-րդը և այս ցուցանիշով Բուֆոնը հավասարվեց «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով Իսպանիայի հավաքականի կազմում նույնքան հանդիպում է անցկացրել:

Ներկայիս աշխարհի ռեկորդը պատկանում է Ահմեդ Հասանին, ով Եգիպտոսի հավաքականի կազմում անցկացրել է 184 հանդիպում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ