Ջանլուիջի Բուֆոնը ասել է, թե ում հետ կցանկանար խաղալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ասել է, թե ում հետ կցանկանար հանդիպել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:

«Մրցաշարում մնացել են չորս ուժեղագույն թիմերը: Հնարավոր է, որ մեզ համար լավ կլինի հանդիպել «Մոնակոյի» կամ «Ռեալի»հետ, ովքեր դեռ շարունակում են պայքարը իրենց առաջնություններում: «Ատլետիկոն» այդ առումով ավելի հանգիստ է և կկարողանա լավ պատրաստվել ՉԼ-ի խաղերին»,- ասել է Բուֆոնը:

Հիշեցնենք, որ վիճակահանությունը կկայանա ապրիլի 21-ին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ