Ջանլուիջի Բուֆոնը Ա սերիայում նոր ռեկորդ սահմանեց

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը այսօր նոր ռեկորդ սահմանեց` դառնալով ամենաերկար չոր շարք անցկացրած դարպասապահը Ա սերիայում: «Տորինոյի» դեմ խաղում գոլ չընդունելով առաջին 4 րոպեներին` նա գերազանցեց «Միլանի» նախկին դարպասապահ Սեբաստիանո Ռոսիի ռեկորդը, ով 1993/94թթ. մրցաշրջանում իր դարպասն անառիկ էր պահել 929 րոպե:

«Յուվենտուսի» խաղը չի ավարտվել, ու Բուֆոնն էլ այս պահին դեռ գնդակ չի ընդունել: Թե ինչքան կկազմի նոր ռեկորդը` հայտնի կդառնա միայն այն ժամանակ, երբ լեգենդար դարպասապահը ստիպված լինի գնդակը հանել սեփական դարպասից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ