Ջական՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

«Արսենալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարերիան կշարունակի լոնդոնյան ակումբում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Շվեցարիայի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց «Արսենալը» վճարել է մոտ 40 միլիոն եվրո:

23-ամյա կիսապաշտպանը կմիանա նոր թիմին Եվրո 2016-ի ավարտից հետո:

Նշենք՝ ավարտված մրցաշրջանում Ջական «Բորուսիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ հեղինակելով 3 գոլ և 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ