Իզներ – Ցոնգա մենախաղի որոշիչ սեթն ավարտվեց 17:19 հաշվով

Ուիմբլդոնի երրորդ շրջանում ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան կամային հաղթանակի հասավ ամերիկացի Ջոն Իզների հետ մենախաղում:

Թենիսիստների պայքարը տևեց 4 ժամ 29 րոպե, և Ցոնգան առավելության հասավ 6:7 (3:7), 3:6, 7:6 (7:5), 6:2, 19:17 հաշվով:

Նշենք, որ մենախաղը մեկնարկել էր շաբաթ, սակայն հետաձգվել էր 2:1 հաշվի ժամանակ, երբ առջևում էր Իզները:

Հաջորդ փուլում Ցոնգան կմրցի հայրենակից Ռիշար Գասկեի հետ, ով պարտության է մատնել Ալբերտ Ռամոսին:

Ինչպես է ուրախանում Ցոնգան վերջին մատուցումից հետո՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ