IWF. Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 7 մարզիկների անուններ, որոնք որակազրկվել են 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի դոփինգ-փորձանմուշների ստուգումից հետո: Այս ցանկում է հայտնվել նաև Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: Հայ մարզուհու մոտ հայտնաբերել են ստենազոլոլ:

Որակազրկման ժամկետների մասին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առայժմ չի հայտնում, քանի որ դրանք պարզ կդառնան միայն ստուգումների ավարտից հետո: Սակայն, Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես չի կարողանա մասնակցել մրցաշարերի: Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցի նաև Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ