Իտալիայի հավաքականի տպավորիչ ցուցանիշները որակավորման փուլերում

Իտալիայի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարի շրջանակում հանդիպում կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ:

Այս պայքարում իտալացիները կարող են բարելավել իրենց ցուցանիշը որակավորման փուլերում: Իտալիայի հավաքականը որակավորման փուլերում անհաղթահարելի է արդեն շուրջ տասը տարի, որի ընթացքում անցկացրել է 50 հանդիպում:

Վերջին անգամ որակավորման փուլերում իտալացիներին կանգնեցրել է Ֆրանսիայի հավաքականը: Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 1-3 հաշվով:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի հետ նույն խմբում են Իսրայելի, Իսպանիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի ընտրանիները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ