Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա վաղը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Կառլո Տավեկիոն հաստատել է, որ հունիսի 7-ին հայտնի կդառնա Իտալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

«Վաղը մենք կհայտարարենք Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Ջամպյերո Վենտուրա՞ն… Միգուցե:

Կոնտեի հետ մենք պլաններ ունեինք, սակայն եղավ այն, ինչ եղավ: Անտոնիոն արդեն հիմա վայելում է հավաքականը, և նա խոստովանել է այդ մասին: Մենք նույն զգացողությունն ունենք նրա նկատմամբ:

Ցավոք սրտի, այդպես էր որոշված երկնքից, որ ամեն ինչ պետք է այսկերպ տեղի ունենա: Ես գիտեի, որ Կոնտեն թողնելու է հավաքականը Եվրո 2016-ից հետո»,- Football Italia-ն փոխանցում է Տավեկիոյի խոսքը:

Նշենք, որ Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը Կոնտեին կփոխարինի Եվրոպայի առաջնությունից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ