Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը կարող է բաց թողնել ԵՎՐՈ 2016-ը

Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն կարող է բաց թողնել Եվրո 2016-ը, պնդում է Sky Italia-ն:

Երեկ «Սկուադրա Աձուրան» ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթեց  Շոտլանդիայի ընտրանուն: Մոնտոլիվոն չմասնակցեց խաղին, սակայն հանդիպումից հետո 31-ամյա ֆուտբոլիստը միացել է իր թիմին մարզասրահում, որի ընթացքում վնասել է ազդրը:

Հիշեցնենք, որ նույն խնդրի պատճառով «Միլանի» ավագը բաց էր թողել նաև ԱԱ 2014-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ