Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը համալրեց «Նապոլին»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին տեղափոխվել է «Նապոլի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ջակերինին 3 տարվա պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ: Մինչ այս նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին անգլիական «Սանդերլենդին»:
Հիշեցնենք, որ Ջակերինին Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվել էր Իտալիայի հավաքական և ԵՎՐՈ-2016-ի ժամանակ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ