Իտալիայի հավաքականը կորցնում է ևս մեկ խաղացողի

«Յուվենտուսի» պաշտպան Ջիորջիո Կիելինին չի մասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մակեդոնիա – Իտալիա խաղին: Պաշտպանը վնասվածքի պատճառով չի մեկնել Մակեդոնիա, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

Կիելինին որակազրկման պատճառով չմասնակցեց օրեր առաջ կայացած Իտալիա – Իսպանիա խաղին: Հավաքականի ճամբարում կենտրոնական պաշտպանը վնասվածք է ստացել:

Նշենք, որ ավելի վաղ «Սկուադրա Աձուրայի» ճամբարից հեռացվել էր հարձակվող Գրացիանո Պելեն, ով հրաժարվել էր սեղմել գլխավոր մարզչի ձեռքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ