Իտալիայի հավաքականը կարող է կորցնել առաջատարներից մեկին

Իտալիայի հավաքականի հարձակման առաջատարներից մեկը` Անտոնիո Կանդրևան այսօր բաց է թողել թիմի մարզումները: «Սկուադրա Աձուրայի» պաշտոնական թվիթերը հայտնում է, որ «Լացիոյի» ֆուտբոլիստը խնդիրներ ունի ծնկատակի ջլի հետ ու բուժզննում է անցել այսօր: Կիսապաշտպանի վիճակը ստուգվելու է ամեն օր, որպեսզի պարզ լինի` արդյոք նա կկարողանա օգնել թիմին առաջիկա խաղերում:

Անտոնիո Կանդրևան մասնակցել է Իտալիայի հավաքականի երկու խաղերին էլ` առանց փոխարինման: Հաջորդ խաղը Իտալիան անցկացնելու է Իռլանդիայի դեմ, սակայն այդ հանդիպումը մրցաշարային նշանակություն չունի, քանի որ Անտոնիո Կոնտեի սաներն արդեն ապահովել են առաջին տեղը խմբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ