Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային ընտրանու նոր գլխավոր մարզչին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլո Տավեկիոն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ներկայացրել է Ջամպյերո Վենտուրային:

68-ամյա մասնագետը, ով ավելի վաղ գլխավորել է «Տորինոն», այս պաշտոնում կփոխարինի Անտոնիո Կոնտեին, ով պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վենտուրան երկու տարվա պայմանագիր է կնքելու ու ստանալու է տարեկան 1,3 միլիոն եվրո աշխատավարձ:

Ջամպյերո Վենտուրան ու Կառլո Տավեկիոն
Ջամպյերո Վենտուրա
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ