Իտալիայի այն թիմը, որ հաղթեց Գերմանիային ԵՎՐՈ-2012-ում

Գերմանիա – Իտալիա խաղին ընդառաջ` առաջարկում ենք հիշել իտալացիների այն կազմը, որը հաղթեց գերմանացիներին 4 տարի առաջ` ԵՎՐՈ-2012-ի կիսաեզրափակչում:

ItalyXIOli

Նշենք, որ այս կազմից այսօրվա խաղին մասնակցելու է պաշտպանական գիծը` Բուֆոն, Բոնուչի, Բարցալի և Կյելինի: Դանիելե դե Ռոսին ևս կարող էր լինել մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով այս խաղին չի մասնակցում: Ֆեդերիկո Բալցարետին միակն է 2012թ. թիմից, ով ավարտել է կարիերան: Մնացած ֆուտբոլիստներից Կլաուդիո Մարկիզիոն ու Ռիկարդո Մոնտոլիվոն վնասվածքների պատճառով չմասնակցեցին ԵՎՐՈ-2016-ին, իսկ Անդրեա Պիրլոյին, Մարիո Բալոտելիին և Անտոնիո Կասանոյին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի հրավիրել ազգային հավաքական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ