Իտալիան մեծ կորուստներով է մոտենում Գերմանիայի դեմ խաղին

Իտալիայի հավաքականի երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Դանիելե դե Ռոսին ու Անտոնիո Կանդրևան դեռ չեն միացել թիմի մարզումներին, հայտնում է Football Italia-ն: Նրանք հավանաբար բաց կթողնեն Գերմանիայի դեմ ԵՎՐՈ-2016-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը:

«Լացիոյի» վինգեր Անտոնիո Կանդրևան Շվեդիայի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո առայժմ չի վերադարձել մարզումների: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա շարք կվերադառնա միայն քառորդ եզրափակչից հետո, իսկ մյուսներն էլ պնդում են, որ ԵՎՐՈ-2016-ը նրա համար ավարտված է:

Դանիելե դե Ռոսին վնասվածք է ստացել Իսպանիայի դեմ խաղում: Նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի Անտոնիո Կոնտեի համար, քանի որ որակազրկման պատճառով բացակայելու է տվյալ դիրքի մյուս խաղացողը՝ Տիագո Մոտան: Դե Ռոսիի բացակայության դեպքում, հավանաբար, դաշտ դուրս կգա «Յուվենտուսի» կիսապաշտպան Ստեֆանո Ստուրարոն:

Եվրոպայի առաջնության մասին ավելի շատ նորություններ կարդացեք մեր ԵՎՐՈ-2016 բաժնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ