Իտալիան չի կարողանա շրջանցել Անգլիային ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Իտալիան զրկվեց բոլոր հնարավորություններից վերադառնալու ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակ, որը նրան թույլ կտար հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ներկայացնել 4 ակումբ:

Այժմ իտալական ակումբներից միայն «Լացիոն» է մնացել եվրոգավաթներում և եթե անգամ հռոմեական ակումբը հաղթի Եվրոպա լիգան կհավաքի 2.55 միավոր, այն դեպքում երբ իտալացիները զիջում են Անգլիային 3.97 միավորով:

Ավելացնենք, որ անգլիական ակումբներից «Մանչեսթեր Սիթին» անցել է ՉԼ-ի ¼ եզրափակիչ, իսկ ահա այսօր ևս 3 անգլիական ակումբ կանցկացնեն իրենց Եվրոպա լիգայի հանդիպումները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ