Իտալական ակումբը պատրաստ է Իբրահիմովիչին դարձնել առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Նապոլին» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով:  Իտալական ակումբի նախագահ  Աուրելիո դե Լաորենտիսը պատրաստ է շվեդ ֆուտբոլիստին  նպաստավոր պայմաններով գործարք առաջարկել, հաղորդում է Sport Mediaset:  Մի քանի օր առաջ «Նապոլիի» ներկայացուցիչները արդեն քննարկել են իրենց առաջարկը ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Ակումբը առաջարկում է Զլատան Իբրահիմովիչին 2 տարվա պայմանագիր և տարեկան 8 միլիով եվրո՝հաշվելով հարկերը: Բացի այդ Իբրահիմովիչը կստանա նաև 2 միլիով եվրո լրացուցիչ, եթե «Նապոլին» դառնա Իտալիայի չեմպիոն:

Հիշեցնենք՝  ՊՍԺ-ի հետ շվեդ Ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է այս մրցաշարջանի ավարտին: Իսկ ավելի վաղ հենց ֆուտբոլիստն էր հայտարարել, որ նոր ակումբի որոնումների մեջ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ