Իսպանիայի հավաքականի երկու երկրպագուհի հարձակման են ենթարկվել Բարսելոնայում

Բարսելոնայում տեղաբնակները հարձակվել են Իսպանիայի հավաքականի երկու երկրպագուհիների վրա՝ հայտնում է Marca-ն:

Հարձակումը կատարվել է մի խումբ տղամարդկանց կողմից, ովքեր հրել ու ոտքերով հարվածել են աղջիկներին:

«Մաքրվե՛ք այստեղից, իսպանացի՛ պոռնիկներ. մենք ձեզ կսպանենք»,- սպառնացել են հարձակում կատարած տղամարդիկ:

Աղբյուրի տեղեկություններով՝ աղջիկները ևս տեղաբնակներ են, ովքեր պարզապես մասնակցել են «Բարսելոնան՝ ազգային հավաքականի համար» ակցիային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ