Իսպանիայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Անգլիայի հետ

Իսպանիայի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Անգլիայի ընտրանու հետ:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին «Ուեմբլի» մարզադաշտում:

Սա կլինի 25-րդ խաղը վերոնշյալ հավաքականների միջև: Ընդհանուր առմամբ, իսպանացիները հաղթել են այդ խաղերից 9-ում, իսկ անգլիացիները՝ 12-ում:

Հիշեցնենք՝ վերջին հանդիպումը թիմերը անցկացրել են 2015 թվականի նոյեմբերի 13-ին, որում Իսպանիայի ընտրանին 2-0 հաշվով հաղթել է մրցակցին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ