Իսպանիայի հավաքականը՝ Եվրոպայի Մ-17 առաջնության չեմպիոն

Ավարտվել է Մ-17 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Եզրափակիչ մրցավեճում Իսպանիայի հավաքականը հաղթանակ է տոնել Անգլիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում իսպանացիներն առավելության են հասել 4-1 հաշվով:

Իսպանիայի Մ-17 հավաքականն իր տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոն դարձավ ռեկորդային՝ 3-րդ անգամ:

Իսպանիա Մ-17 2-2 Անգլիա Մ-17 (11-մետրանոց հարվածաշարում՝ 4-1)

Գոլերը՝ 0-1՝ Հադսոն-Օդոյ 18՛, 1-1՝ Մորեյ 38՛, 1-2՝ Ֆոդեն 58, 2-2՝ Դիաս 80՛

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ