Իսպանիայի գավաթի խաղարկության անցկացման ձևաչափը կարող է փոփոխվել

Լա լիգան Իսպանիայի գավաթի խաղարկության անցկացման ձևաչափի բարեփոխումների ծրագիր է քննարկում՝ գրում է AS-ը:

Եթե առաջարկված ծրագիրը հաստատվի, ապա Արքայական գավաթի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան նույն քաղաքում: Կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն շաբաթվա կեսին, իսկ եզրափակիչ խաղը՝ հանգստյան օրերին: Նման ձևաչափ կիրառվում է բասկետբոլի Եվրոլիգայում:

Անցյալ շաբաթ կատարված առաջարկը հավանության է արժանացել ակումբների կողմից: Հիմնական խնդիր է համարվում այն, որ այդ օրերին տվյալ քաղաքում այցելությունները շատ մեծ թիվ կարող են կազմել:

Ավելացնենք, որ առաջարկը դեռևս քննարկման փուլում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ