Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննադատում է, «Բարսելոնան»՝ պատասխանում

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննադատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների պահվածքը «Վալենսիայի» դեմ խաղին երկրպագուի կողմից շիշ նետելուց հետո ցուցաբերած վարքի համար:

«Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստների պահվածքը վարկաբեկում ու ծաղրում է հենց իրենց: Թիմի ֆուտբոլիստներն այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, թե այդ շիշը դիպել է բոլորին, ոչ թե մեկ հոգու:

Նրանց վարքագիծն ու վերաբերմունքը երկրպագուի նկատմամբ չպետք է անտեսվի, այլ պետք է դատապարտվի»,- գրված է RFEF-ի հայտարարությունում:

Այս հայտարարությունից հետո կատալոնական ակումբն արձագանքել է Ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակմանը:

«Բարսելոնան» Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գնահատականը համարում է բացարձակ անընդունելի ու վիրավորական: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր փաստարկներն է ներկայացրել ու հայտարարել, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստների պահվածքը վիրավորական է և ծաղրում է հենց իրենց, սակայն Ֆեդերացիան ճիշտ կողմից չի դիտարկում հարցը, քանի որ այդ երկրպագուներն էին, որ ամբողջ խաղի ընթացքում վիրավորում էին մեր ֆուտբոլիստներին ու հանդիպման մրցավարներին, առարկաներ նետում նրանց վրա:

Ֆեդերացիան ակնհայտորեն ստեղծում է թշնամական մթնոլորտ, որոշ դեպքերում՝ բռնություն, որն ագրեսիա է ծնում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների նկատմամբ: Ֆուտբոլիստները միայն կարող են իրենց վրդովմունքն արտահայտել այս հայտարարությանը:

Մենք այսքանով կսահմանափակվենք և գնահատականներ չենք տա: «Բարսելոնան» պահանջում է պատասխանատվություն ու անկողմնակալության ամրապնդում աշխարհի հզորագույն առաջնության խաղերում»,- Sport.es-ը մեջբերում է «Բարսելոնայի» հայտարարությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ