Իսպանիայի ֆուտբոլային լիգան կտուգանի ակումբներին խաղի ժամանակ դատարկ նստատեղ ցուցադրելու համար

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հաջորդ մրցաշրջանից կտուգանի ակումբներին, որոնց խաղի հեռարձակման ժամանակ մարզադաշտի դատարկ նստատեղ կցուցադրվի՝ հայտնում է BBC Sport-ը:

Նոր կանոններին համապատասխան՝ ակումբները պարտավոր են լրացնել մարզադաշտի այն հատվածները, որոնք հեռարձակման ժամանակ տեսանելի են: Պատժամիջոցների չափի մասին տեղեկություններ չկան:

Իսպանիայում այսպիսի քայլի են դիմում հեռուստատեսային հեռարձակման որակը բարելավելու, ինչպես նաև ԱՊԼ-ի հետ մրցակցությունը բարձրացնելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ