Իսպանիայի ընտրանու երկրպագուները չեն ցանկանում Դե Խեային տեսնել ազգային հավաքականում

Դե Խեայի շուրջ պտտվող սկանդալային խոսակցություններն այն մասին, թե ֆուտբոլիստը բռնաբարել է անչափահաս աղջկա, մեծ քննարկումներ է առաջացրել երկրպագուների շրջանում:

Չնայած նրան, որ Դե Խեան հերքել է այս տեղեկությունը, գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել՝ պարզելու՝ արդյոք այս սկանդալից հետո Դե Խեան պե՞տք է մնա հավաքականի հիմնական դարպասապահ, թե՞ ոչ: Հարցման մասնակիցների 54,21 տոկոսը դեմ է, որ Դե Խեան մնա հավաքականում, իսկ 45,79 տոկոսը՝ կողմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ