Իսպանիան կրկին 5 ներկայացուցիչ կունենա Չեմպիոնների լիգայում, «Լիվերպուլը» կմնա առանց եվրագավաթի

Եվրոպա լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիան» Բազելում 1:3 հաշվով կամային հաղթանակ տարավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ՝ 3-րդ տարին անընդմեջ դառնալով Եվրոպա լիգայի հաղթող:

Ինչպես Չեմպիոնների լիգայի՝ ավարտին մոտեցող մրցաշրջանում, այնպես էլ հաջորդ խաղարկությունում Իսպանիան կունենա 5 ներկայացուցիչ: Խմբային փուլից պայքարի մեջ կմտնեն «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» և Եվրոպա լիգայի նորընծա չեմպիոն «Սևիլիան», իսկ ահա «Վիլյառեալը» պայքարը կսկսի ավելի վաղ՝ որակավորման փուլից:

«Լիվերպուլը», որն զբաղեցրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ հորիզոնականը, հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթային խաղարկության:

Կարդացեք նաև՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ