Իսպանական Marca-ն պարզել է, թե ով է «Ման. Սիթիի» ֆուտբոլիստներից վիրավորել Լիոնել Մեսիին

Հայտնի են դարձել նոր մանրամասներ կապված «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների միջև եղած վիճաբանության հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» (3:1) հանդիպումից հետո, անգլիական ակումբի ֆուտբոլիստները հայհոյել են հյուրերի հարձակվող Լիոնել Մեսիին:

Դրվագը տեղի էր ունեցել  հանդիպումից  հետո,երբ Մեսին դեպի հանդերձարան էր քայլել: Արգենտինացին հիմար էր անվանել «Սիթիի» ֆուտբոլիստներից մեկին (անունը չի նշվում), որից հետո կրքերը ավելի են բորբոքվել: Միջադեպը շարունակություն չի ունեցել տանտերերի հարձակվող Սերխիո Ագուերոյի շնորհիվ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մեսին շատ զայրացած է եղել Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի վրա: Իսպանացին շատ է զարմացել արգենտինացու պահվածքից և առանց վիրավորելու Մեսիին խորհուրդ է տվել գնալ հյուրերի հանդերձարան: Դրանից հետո նրանք սկսել են իրար հասցեին վիրավորական արտահայտություններ անել , միայն Սերխիո Ագուերոյի և նրանց թիմակիցների միջամտությամբ վիճաբանությունը չի շարունակվել:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մեղավորը տանտերերի կիսապաշտպան Ֆերնանդինյոն է, սակայն այդ լուրը ֆուտբոլիստը ինքը արդեն հերքել է:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ