Իսպանական գրանդը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Յուվենտուսի» հարձակվողի համար

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախն է:

Իսպանական As-ը հաղորդում է, որ Դիբալայի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստվում է 100 միլիոն եվրո հատկացնել այս տրանսֆերին: «Արքայական» ակումբը պատրաստ է ձեռք բերել Դիբալայի իրավունքները տրանսֆերային արգելքից հետո: Ընդ որում՝ եթե ՖԻՖԱ-ն ժամանակից շուտ թույլատրի «Ռեալին» տրանսֆերներ իրականացնել, Դիբալան կարող է Մադրիդում հայտնվել հենց հաջորդ ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ