Իսպանական գրանդը ֆավորիտ է Մահրեզի տրանսֆերային պայքարում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզը կարող է մարզական կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

El Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ֆավորիտ է «Լեսթերի» կիսապաշտպանի տրանսֆերային պայքարում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մահրեզը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «աղվեսների» հետ և ավելի տիտղոսակիր թիմ է ցանկանում տեղափոխվել:

Նշվում է, որ «Բարսելոնան» բանակցում է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ