Իսլանդացի երկրպագուների համաշխարհային ռեկորդը

Եվրո 2016-ի 1/8 եզրափակիչում տեղի ունեցած Անգլիա – Իսլանդիա հանդիպմանը հետևել են Իսլանդիայում տվյալ պահին հեռուստացույց դիտողների 99,8 տոկոսը:

Այս ցուցանիշը, իհարկե, անհավատալի է թվում, սակայն հետաքրքիրն այն է, որ ընդհանուր հաշվարկով խաղին հետևել է 272 հազար իսլանդացի կամ բնակչության 94 տոկոսը՝ 10-80 տարեկան: Սա ոչ միայն ֆուտբոլում, այլև համաշխարհային սպորտում բացառիկ ու ռեկորդային ցուցանիշ է:

Համեմատության համար նշենք, որ Եվրո 2012-ի ԻտալիաԻսպանիա հանդիպմանը հետևել են իսպանացիների 76 և իտալացիների 74 տոկոսը, իսկ 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա – Արգենտինա խաղին հետևել են գերմանացիների 75 և արգենտինացիների 78 տոկոսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ