Իսլամական պետության ահաբեկիչներն Իրաքում «Ռեալի» 16 երկրպագու են սպանել

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործողությունների արդյունքում Իրաքի Բալադ քաղաքում Մադրիդի «Ռեալի» տասնվեց երկրպագու է զոհվել:

Երեք ահաբեկիչ ԱԿ-74-ով կրակ են բացել սրճարանի ուղղությամբ, որտեղ գտնվում է իսպանական ֆուտբոլային ակումբի երկրպագուների ասոցիացիան: Արդյունքում՝ 16 մարդ զոհվել են, 20-ը՝ ստացել հրազենային վիրավորում՝ հաղորդում է ֆան-ակումբը:

Ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել: Ավելի ուշ շուկայի մոտ նրանցից մեկը պայթեցրել է ինքն իրեն, երբ փորձել են կանգնեցնել նրան:

«Արքայական» ակումբը տեղի ունեցածի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

Ակումբը խորապես ցավում է Իրաքում տեղի ունեցածի վերաբերյալ, որը դարձավ 16 մարդու մահվան և 20 մարդու վիրավորման պատճառ:

Ակումբն իր խորը ցավակցությունն ու վիշտն է հայտնում տուժածների ընտանիքներին ու հարազատներին:

Վաղը «Ռեալի» ֆուտբոլիստները սև թևկապով խաղադաշտ դուրս կգան՝ ի նշան սգո ու հարգանքի:

Ֆուտբոլում ու սպորտում միշտ պետք է գերակայի համախմբվածությունն ու ներդաշնակությունը, որի հետ ահաբեկչական ոչ մի խմբավորում չի կարող մրցակցել:

Այսօր ամբողջ աշխարհում գտնվող «Ռեալի» երկրպագուները սգում են կատարվածի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ