Իսկոն կտեղափոխվի Անգլիա, չնայած որ ցանկանում է խաղալ կատալոնական ակումբում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

«Արքայական» ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը դժգոհ են իսպանացու խաղից և պատրաստ են ամառյին տրասնֆերային պատուհանի ժամանակ վաճառել նրան:

Իսպանական լրատվամիջոցը նաև նշում է, որ Իսկոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», չնայած որ իսպանացին շատ է ուզում խաղալ «Բարսելոնայի» կազմում:

Նաև նշվում է, որ հնարավոր է Զինեդին Զիդանը մտքափոխվի և պահի Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ