Իսկոն կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ իր ապագան պայմանավորված է «արքայական» ակումբի ղեկավարության որոշումով, և եթե թիմը որոշի, որ կիսապաշտպանն անհրաժեշտ է «Ռեալին», ապա Իսկոն ոչ մի տեղ չի տեղափոխվի:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, խոսելով Իսկոյի մասին, ասել է, որ ֆուտբոլիստը չի հեռանալու թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ գրում է Goal.com-ը:

«Իսկոն «Ռեալի» ֆուտբոլիստ է ու ոչ մի տեղ չի գնալու»,- ասել է Զիդանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ