Իսկոն ՝ իտալական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ

Վերջին շրջանում «Միլանը» ակտիվորեն հետաքրքրվում է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով:

Եվ ահա ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ով տեղ չունի թիմի հիմնական կազմում, հունվարին վարձավճարով կարող է տեղափոխվել «Միլան»:

Իտալական լրատվամիջոցը պնդում է, որ «Միլանի» ապագա սեփականատերերը մտադիր են ուժեղացնել թիմի կազմը, եթե «ռոսոներիները» հայտնվեն հաջորդ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Իսկոն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին մոտ էր ԱՊԼ տեղափոխվելուն, սակայն որոշեց մնալ Մադրիդում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ